Նորություններ

Նատրիումի հիդրոկարբոնատ - զարմանահրաշ սոդա

Կրթական 2018-03-16

Մասիս քաղաքի 6հիմնական դպրոցում մարտի 15ին քիմիայի բաց դաս էր` թեման <<նատրիումի հիդրոկարբոնատ-զարմանահրաշ սոդա>> /Ուսուցչուհի Զ. Նիկողոսյան/ : Դասարանը ներկայացրեց սոդայի մասին իր գիտելիքները կենսաքիմիական տեսանկյունից: Երբ է հայտնաբերվել սոդան, ինչ գործընթացների է այն մասնակցում, ինչպես պետք է այն ճիշտ օգտագործել քիմիական փոխարկումների ժամանակ: Կատարվեցին քիմիական փորձեր. սոդայի քացախաթթվի փոխազդեցությունից փչեցին փուչիկ, սոդան հանգեցրեցին լիմոնաթթվով, նկարագրեցին կծու նատրիումից` կաուստիկ սոդայից օճառի ստացման մեխանիզմը, սոդայաջրի և պղնձարջասպի լուծույթների փոխազդեցությունից ստացան նստվածք: Դասն անցավ շատ հետաքրքիր: Այն ուսուցողական էր ներկաների համար:

Արարատ, ք. Մասիսի թիվ 6 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: