Նորություններ

Զավեն Անդրիասյանի հեղինակային գրքերի շնորհանդեսը

Ուշագրավ 2013-09-05

Ս. թ. սեպտեմբերի 4-ին ժամը 18.00-ին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի կենտրոնական տանը տեղի է ունեցել հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հեղինակային գրքերի շնորհանդեսը:
Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց երկու անուն գիրք: Առաջին գիրքը կրում էր «Շախմատ մեկ խնդիրների աշխարհում» անվանումը և հասցեագրված էր սկսնակ շախմատիստներին: Երկրորդը «Գրոհում են հայ գրոսմայստերները» խորագրով էր և կոչվում էր «Շախմատային խնդրագիրք»:
 
Գրքերից առաջինի առաջաբանը գրել է օլիմպիական եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ով ներկա էր միջոցառմանը: Բացի նրանից ներկա էին նաև Վլադիմիր Հակոբյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև Զավեն Անդրեասյանի խաղընկերները:
 
«Շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիք իմ հրավերը և ներկա գտնվեցիք գրքերի շնորհանդեսին: Ինձ առաջարկեցին գրքեր գրել, և ես որոշեցի դրանցից մեկը նվիրել շախմատային սկզբնախաղերին, իսկ մյուսում ներկայացնել մեր անվանի գրոսմայստերների հաղթական պարտիաները, որում նրանք զոհաբերում են խաղաքար և հրաշալի հաղթանակներ տոնում:
 
Գրքաշարը բաղկացած է լինելու չորս մասից, որոնցից երկուսը առաջիկայում նույնպես հրապարակվելու են»,- նշեց Զավենը:
 
Աղբյուրը՝ www.armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: