Նորություններ

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ 194 ԴՊՐՈՑՈՒՄ

Կրթական 2018-03-15

France mon amour! Թիվ 194 դպրոցում յուրահատուկ ֆրանսիական տրամադրությունն էր տիրում :) Հայաստանն այս տարի պատիվ ունի՝ անցկացնելու Ֆրանկաֆոնիայի 2018թ.-ի գագաթնաժողովը, ուստի՝ ֆրանսերեն լեզվի օրերը Հայաստանում հայտարարված են բացված! Փարիզի փոքրիկ պատառիկներ հայտնվել էին բեմին՝ մի կողմում Էյֆելյան աշտարակն էր՝ իր հայտնի սպիտակադեմ միմերով, նրանց շուրջ հանգիստ հոսում էր Սեն գետը, առջևում փռված էին Ելիսեյան դաշտերը, Փարիզի Աստվածամոր տաճարով զմայլվում էին զբոսաշրջիկները, «Chanel»-ի նորաձևության տունը ներկայացնում էր իր նոր հավաքածուն՝ հատուկ 194 դպրոցի համար ստեղծված, իսկ Սեն Ժերմենի սրճարաններից մեկից լսվում էր "Champs-Élysées" երգը՝ մինչ մատուցողը կփորձեր գոհացնել քմահաճ հաճախորդներին: Օդում սեր էր և ջերմություն! Այո, այո, մեր աշակերտները հաստատ շատ են սիրում ֆրանսերեն լեզուն ու մշակույթը, որ փայլուն կերպով կարողացան հանդիսատեսին այսքան մոտեցնել դրանց: Իսկ այս ուղևորությունը կազմակերպելու համար պետք է շնորհակալություն հայտնել ֆրանսերեն լեզվի մեթոդմիավորման ուսուցչուհիներ Ա. Փետևոսյանին, Ի. Ղանթարչյանին և Է. Ղազարյանին: Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի մասնագետ Ս. Գասպարյանը, ով բարձր գնահատեց և՛ աշակերտների, և՛ ուսուցիչների կատարած աշխատանքը՝ նշելով, որ այս հաջողությունը ոչ թե մի քանի օրվա, այլ տարինների աշխատանքի արդյունքն է, որով դպրոցը հաշվետու է լինում ծնողների առջև: ...Եվ որքան իրավացի էր ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը, երբ ասում էր՝ «Փարիզը տոն է, որը միշտ քեզ հետ է»:

ք. Երևանի թիվ 194 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: