Նորություններ

Հաղթանակներ ենք կռում անգլերենից…

Կրթական 2018-03-15

Լուռ ու առանց ծափերի հաղթանակներ է կռում Վանաձորի Գևորգ Չաուշի անվան N24 միջն. դպրոցի անգլերենի առարկայական մասնախումբը մեթոդմիավորման նախագահ Հասմիկ Հովսեփյանի գլխավորությամբ: Ահավասիկ. 2018 թվականի մարտի 10-ին Լոռու մարզի Դեբեդ գյուղում կառուցված COAF SMART կենտրոնում տեղի ունեցավ Ասմունքի ազգային մրցույթ-փառատոնը անգլերենից, որին մասնակից ավելին քան 200 աշակերտների թվում էին նաև մեր դպրոցի՝ 7-11-րդ դասարանների վեց աշակերտուհիներ՝ Լիլիթ Ամիրյանը, Կարինե Վարոսյանը, Մերի Խաչատրյանը, Դիանա Քոչարյանը, Անահիտ Մարտիրոսյանը և Ալվարդ Պողոսյանը: Պատվախնդիր ուսուցիչների պատվախնդիր աշակերտները, բարձր պահելով իրենց կրթօջախի վարկն ու հեղինակությունը, գերազանց մասնակցության համար պարգևատրվեցին վկայականներով, իսկ VII դասարանի աշակերտուհի Լիլիթ Ամիրյանը և X դասարանի աշակերտուհի Դիանա Քոչարյանը զբաղեցրին պատվավոր առաջին հորիզոնականը՝ հնարավորություն ստանալով մասնակցելու Ամերիկյան համալսարանում մայիսի 5-ին կազմակերպվող հանրապետական փուլին: Շարունակվում է հաղթական երթը... Թիվ 1 դպրոցում կազմակերպված ''Write On'' ստեղծագործական շարադրությունների միջազգային մրցույթի մարզային փուլում կրկին առաջին պատվավոր տեղը զբաղեցրին մեր դպրոցի VI դասարանի աշակերտուհի Լաուրա Ալոյանը և XII դասարանի աշակերտուհի Մարիամ Վարոսյանը, իսկ ուսուցչուհի Անգին Վարոսյանը նույն այդ մրցույթում I տեղը գրավեց անգլերենի մասնագետների շարքում: Ի դեպ, Մարիամ Վարոսյանը հաղթող է ճանաչվել նաև դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլում և պատվով անցել մարզային փուլ: Շնորհակալություն եմ հայտնում մեր դպրոցի անգլերենի առարկայական մասնախմբի բանիմաց ուսուցիչներին (Անգին Վարոսյան, Տաթևիկ Միրզոյան), մեթոդմիավորման նախագահ Հասմիկ Հովսեփյանին, մեր հաղթած աշակերտներին՝ մեթոդմիավորման աշխատանքների hնոցը միշտ վառ և հաղթանակների կռանը միշտ պատրաստ պահելու համար:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 24 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: