Նորություններ

Անիի ճարտարապետական կոթողների թեմայով ցուցահանդես և կոնֆերանս Ստամբուլում

Ուշագրավ 2018-03-14

Ստամբուլում կազմակերպվել է Անիի ճարտարապետական կոթողների թեմայով ցուցահանդես և կոնֆերանս։ Ցուցահանդեսը կրում է «Քարերի պոեզիան` Անին. ճարտարապետական գանձարան մշակույթների խաչմերուկում» խորագիրը և կգործի մինչև ապրիլի 29-ը: Ցուցահանդեսում ներկայացվել են Արա Գյուլերի, Մուրադ Գերմենի, Մարտին Մանուկյանի և Վեդաթ Աքչագյոզի հեղինակած լուսանկարները, ինչպես նաև ռեժիսորներ Ումիթ Քըվանչի, Էնգին Աքհիսարի և Նեսլիհան Կոյունջուի արած տեսանկարահանումները: Հայտնի է, որ աշխատանքներում ներկայացված են 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգության ցանկում ներառված բազմաթիվ հուշակոթողներ: Նշենք նաև, որ նույն ծրագրի շրջանակում այսօր Ստամբուլի նշանավոր «Ջեզայիր» սրահում կկայանա «Անի. համաշխարհային մշակույթի ժառանգություն Թուրքիայում» խորագրով կոնֆերանս, որին կմասնակցեն Նորվեգիայի Մշակութային ժառանգության ուսումնասիրության ինստիտուտի նախկին տնօրեն Քարստեն Փալուդան-Մյուլլերը, ինստիտուտի փոխնախագահ Արմեն Ղազարյանը, թուրք ճարտարապետ Յավուզ Օզքայան և լուսանկարիչ Վեդաթ Աքչագյոզը: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: