Նորություններ

«Այբուբեն, որից բացակայում է վերջին տառը» խորագրով միջոցառում՝ քիմիա առարկայից

Կրթական 2018-03-14

Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների համար մարտի 2-ը տոնական ու հանդիսավոր օր էր: Այդ օրը քիմիայի ուսուցչուհի Անաիդա Բալասանյանի գլխավորությամբ իրականացավ մի հետաքրքիր ու բովանդակալից առարկայական միջոցառում՝ նվիրված Մենդելեևի պարբերական համակարգին: Իր առջև նպատակ ունենալով երեխաներին ծանոթացնել պարբերական համակարգի ստեղծման պատմությանը, զարգացնել երեխաների քիմիա առարկայի լեզվի մշակույթը, զուգահեռներ տանել պարբերական համակարգի տարրերի և հայոց լեզվի այբուբենի միջև նա կառուցել էր դիդակտիկ պարագաներով, բեմականացումով, երգերով, քիմիական փորձերով հագեցած մի միջոցառում: Արդեն քիմիա առարկան սովորելու բանալիներն ստացած երեխաները խոսեցին Մենդելեևի՝ որպես գիտնականի մեծության և քիմիայի՝ որպես գիտության կարևոր ճյուղի մասին: Նրանք ներկայացրին քիմիայի այբուբենի 118 տարրերը, ողջ պարբերական համակարգը, որից միշտ բացակայելու է վերջին տարրը: Միջոցառումն ավարտվեց վերջին տարրի հայտնագործումը ներկա և ապագա սերունդներին հանձնարարելով:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: