Նորություններ

«Գիտելիքից մինչև հաջողություն». Սամվել Գևորգյան

Ուշագրավ 2018-03-07

Ի՞նչն է անհրաժեշտ համարում Cyber Gates ընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Գևորգյանը հաջողության ճանապարհին՝ նպատակասլացություն, որի համար շատ կարևոր է երկրորդ բաղադրիչը՝ աշխատասիրությունը: «Գիտելիքից մինչև հաջողություն» նախագծի շրջանակում կարող եք ծանոթանալ բազմաթիվ պատմությունների մեր կողքին ապրող իրական մարդկանց իրական հաջողության մասին: Այս անգամ իր հաջողության բանաձևի մասին կպատմի Cyber Gates ընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Գևորգյանը: Ի դեպ, «Գիտելիքից մինչև հաջողություն» գաղափարն ստեղծվել է բացառապես մեկ նպատակով՝ ցույց տալ Հայաստանի աշակերտներին, որ նրանք կարող են հասնել հաջողության, եթե ունեն կրթություն և գիտեն՝ ինչպես կիրառել իրենց գիտելիքները: Պետք չէ գնալ Հայաստանից հաջողության հասնելու համար. դա հնարավոր է նաև Հայաստանում՝ անկախ բնակավայրից և սոցիալական կարգավիճակից:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: