Նորություններ

Հայո´ց լեզու, իմ հազարագանձ ...

Կրթական 2018-03-07

Փետրվարի 21-ը Սիսիանի հ. 5 հիմնական դպրոցում նշանավորվեց Մարենիին նվիրված բաց դասի մեկնարկով 6-րդ ա և 6-րդ բ դասարաններում ( ուսուցչուհի` Ն. Փահլևանյան ): Աշակերտների շուրթերով մեծարումի ու խոնարհման խոսք հնչեց` նվիրված հազարագանձ հայերենին: Արտասանվեցին բանաստեղծություններ, առած-ասացվածքներ: Աշակերտները ներկայացրին հետաքրքիր տեղեկություններ: Հիշարժան է, որ 6-րդ բ դասարանում աշխատանքը կազմակերպված էր խմբային գործունեությամբ: Պաստառային աշխատանքների ընտրանին համալրեց դպրոցի` Մայրենիին նվիրված անկյունը: Օրը մայրենիաշունչ էր, որ նորից հնարավորություն ստեղծեց բացելու հայոց լեզվի հազարածալք ու հազարերանգ գաղտնիքները` հասկանալու` որտեղից է սկսվում հայը: Լեզուների մասնախումբ

Սյունիք, ք. Սիսիանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: