Նորություններ

Ովքեր են սամբոյի Հայաստանի չեմպիոնուհիները

Սպորտ 2018-03-06

Ավարտվել է կանանց և աղջիկների Հայաստանի առաջնությունը, որը կայացել է Երևանի սամբոյի մանկապատանեկան մարզադպրոցում։ Կանանց պայքարում 48կգ քաշային կարգում հաղթող է դարձել Ասյա Լալազարյանը, իսկ 80+կգ քաշային կարգում՝ Աննա Մկրտչանը։ Երիտասարդների պայքարում հաղթողներ են դարձել Իռենա Պետրոսյանը (52 կգ), Ռուզան Սարգսյանը (56 կգ) և Նելլի Ավետիսյանը (72 կգ)։ Աղջիկների պայքարում հաղթողներ են դարձել Մելինե Մամիկոնյանը (48 կգ), Նունե Նազարյանը (52 կգ), Վարսիկ Գրիգորյանը (56 կգ), Գայանե Պետիկյանը (65 կգ) և Աննա Ղազարյանը (75 կգ)։ Այսպիսով,վերջնականապես ձևավորվել է հավաքականի կազմը, որը ապրիլի 12-14-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Նշենք նաև, որ մինչ այդ հավաքականը երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Աբովյանում։ Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: