Նորություններ

Պատրաստ եղի՛ր դիմակայել աղետին

Կրթական 2018-03-05

Քաղացիական պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 1-ին նվիրված Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 1-12-րդ դասարաններում անցկացվեցին գործնական պարապմունքներ ու զրույցներ՝ <<Փրկարարական և տարհանման միջոցառումների իրականացումը>> թեմայով: 5-12-րդ դասարաններում զինղեկի և դասղեկների նախաձեռնությամբ անցկացվեցին փրկարարական ,տեղահանման և առաջին բժշկական օգնության միջոցառումներ ՝ օգտագործելով շինա, անշարծ Ժացնող պարագաներ, պատգարակ,շնչադիմակ և այլն:Առավել ուշագրավ էին 1-4-րդ դասարանների աշակերտների <<Պատրաստ եղիր դիմակայել աղետին>> զրույցներն ու միջոցառումները:Դասասենյակների կահավորանքը, ուսուցիչների մեղմ ժպիտը տրամադրող էր. Հետաքրքիր ծրագիր էր սպասվում:Այն կազմակերպել էր տարրական կրթության մեթոդական միավորման նախագահ Վարսիկ Կարապետյանը: Հնչեցին զանգերը, և ազդարարվեց տագնապ: Զգացվեց ,որ աշակերտները լավ պատկերացում ունեին կրակի, երկրաշարժի,ջրհեղեղի,գազի թունավորումների և տարերքի այլ ընդվզուների մասին: Փոքրերի ասմունքը, երգը, նվագները ներթափանցված են հույզով, գիտելիքներով ու ուսուցողական տրամադրությամբ: 1-ին ա,բ դասարաններում կազմակերպվեց գործնական պարապմունք՝ ինչպես պաշտպանվել երկրաշարժի ժամանակ:Երեխաները ցուցադրեցին իրավիճակները -մտնել նստարանների տակ - կանգնել սենյակի ամուր պատի տակ - պայուսակը գլխին՝ դուրս գալ ամենամոտ դռնից 2-րդա դասարանում տարերային աղետների մասին զրույց վարեց դասվար Հ.Առաքելյանը: 3-րդա, 4-րդա,բ դասարաններում անցկացվեցին զրույցներ տարբեր իրավիճակներում անվտանգության կանոններն իմանալու և դրանք կիրառելու մասին: Այստեղ նույնպես կատարվեց գործնական աշխատանք ՝ երկրաշարժից, ջրհեղեղից, հրդեհից պաշտպանվելու համար:Երեխաները ճիշտ կատարեցին հրահանգները: Կարևորեցին այն հանգամանքը ,որ բոլոր դեպքերում պետք է ճիշտ կողմնորոշվել և հնարավորության դեպքում իրենց հետ վերցնել փաստաթղթերը և առաջին օգնության դեղարկղը: Գործնական պարապմունքի ավարտին դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին միջոցառումներն ու գործնական պարապմունքը պատշաճ մակարդակով անցկացնելու համար և շեշտեց դրանց դաստիարակչական մեծ նշանակությունը աշակերտների գիտելիքները հարստացնելու և բոլորին տարերային աղետներին պատրաստ դարձնելու ուղղությամբ: Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ՝ Ն.Դավթյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: