Նորություններ

Բաց դաս <<Մկների ժողովը>>

Կրթական 2018-03-05

Սևանի N4 հիմնական դպրոցի IIIա դասարանում մայրենիի բաց դաս անցկացրեց դասվար Ռուզան Նիկոլյանը: Դասի թեման էր <<Մկների ժողովը>>: Երիտասարդ ուսուցչուհու սաները նախ դրսևորեցին իրենց գիտելիքնեը ժողովրդական բանահյուսությունից, չորացած ծառի ճյուղերը կանաչապատեցին բանահյուսության ժանրեր պարունակող տերևներով (հանելուկ, ասացվածք, առակ, հեքիաթ, խնդուկ, շուտասելուկ, խաղիկ-տաղիկ): Յուրաքանչյուրից բերեցին օրինակներ: Սահուն անցումով ուսուցչուհին խոսեց առակի մասին, իմաստի, հերոսների, նրանց հատկությունների մասին մանրամասնեցին երեխաները: Նրանք նաև գիտեին տեղեկություններ առակագիրների մասին: Իրենց բաժանված առակներով քարտերը տեղադրեցին արձակ և չափածո սյունակներ՝ բացատրելով տարբերությունները: Հետաքրքիր կենսագրական տեղեկություններ հաղորդելով առակագիր Աթաբեկ Խնկոյանի մասին՝ կազմեցին <<մուկ>> բառով բառեր (ավազամուկ, մկնատամ, մկնդեղ…): Առակի մասին գիտելիքները ամրապնդվեցին <<Մկների ժողովը>> առակի բեմականացմամբ : Փոքրիկ դերասանները ոչ միայն փայլուն ներկայացրեցին Խնկո - Ապոր մկների ժողովը, այլև ներկաներին տեղափոխեցին մեր օրերը՝ մեծ հումորով ցուցադրելով նրանց պահվածքը, ապրուստի միջոց հայթայթելու ձևերը: Դասը ընդմիջվեց մկնիկների գեղեցիկ երգ ու պարով: Բովանդակալից, մեթոդապես հարուստ ու ճիշտ կառուցված դասի հաջողությանը մեծապես նպաստեց գեղեցիկ ձևավորումը, դիդակտիկ նյութերի ընտրությունը՝ շնորհիվ կերպարվեստի շնորհաշատ ուսուցչուհի Գ. Առաքելյանի ջանքերի: Բաց դասը բարձր գնահատվեց ուսուցիչների և տնօրենության կողմից: Դպրոցի տնօրեն Սվ. Մաթևոսյանը խոստացավ փոքրիկների համար այցելություն կազմակերպել Երևանի Խնկո-Ապոր անվան մանկական գրադարան:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: