Նորություններ

Ընկերության ծիածան…

Կրթական 2018-03-05

Այո՛, ծիածանը երկնքից իջել էր երկիր, և <<տիեզերական այդ չվերթը>> իրականացնողը Վանաձորի Գ. Չաուշի անվան N24 միջն. դպրոցի անգլերենի ուսուցչուհի Անգին Վարոսյանն էր: Ուսուցչուհին <<Ընկերության ծիածան>> խորագրով դաշնագրել էր երկու կրտսեր դասարանների՝ IIIբ (դասվար՝ Ս. Ավետյան) և IIIգ (դասվար՝ Մ. Մադոյան) դասարանների աշակերտների ընկերությունը՝ նրանց հրավիրելով մրցասպարեզ: Համագործակցային աշխատանքը խանդավառել էր փոքրիկներին, աշխատում էին գերակտիվ եռուզեռով, ինչը պայմանավորված էր անչափ հետաքրքիր առաջադրանքների բնույթով: Ի դեպ, ուսուցչուհին առաջադրել էր այնպիսի հարցեր, որոնց ընթացքում դրսևորվում էին աշակերտների հնարամտությունը, ճկունությունը, արագ կողմոնորոշվելու ունակությունը, ճանաչողական և ուսուցողական գիտելիքները: Այս ուսուցչուհին միշտ տարբերվում է իր ոճով, ձեռագրով, իսկ ոճն ու ձեռագիրը չեն ստեղծվում հենց այնպես. Դա ստեղծագործ մտքի և ինքնատիպ մտածելակերպի արդյունք է: Հենց այդ շաղախից էր ծնվել Անգին Վարոսյանի դասը՝ կաղապարով անչափ հետաքրքիր, ոչ ստանդարտ, սակայն շատ հարիր XXI դարի աշակերտին և նրա մտածելակերպին: Մրցույթը՝ մրցույթ, սակայն հաղթեց երկու դասարանների, երկու դասվարների, երկու լեզուների համագործակցությունը, ինչն էլ հենց արդարացրեց դասի նպատակը: Բոլոր ժամանակներում, իսկ այսօր առավել քան երբևէ, գովելի են այն ուսուցիչները, ովքեր կարողանում են <<երկինքներից արեգակներ վար բերել և արեգակներ շպրտել երկինքն ի վեր>>: Այդպիսի մտքի թռիչք ունի անգլերենի ուսուցչուհի Անգին Վարոսյանը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 24 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: