Նորություններ

Միխայիլ Բիլեկ. Հայաստանի հավաքականն ուժեղ է Չեխիայի թիմից

Սպորտ 2013-09-04

Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Բիլեկը անդրադարձել է Հայաստանի հավաքականի հետ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղին, որը կկայանա սեպտեմբերի 6-ին Պրահայում:
«Հայաստանի հավաքականի դեմ խաղը մեզ համար չափազանց կարևոր է աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու առումով: Շատ եմ ցավում, որ այդ հանդիպմանը չեն կարողանա մասնակցել թիմի ավագ Տոմաշ Հյուբշմանը, Մատեյ Վիդրան ու Վլադիմիր Դարիդան, ովքեր հիմնական կազմի ֆուտբոլիստներ են: Նրանց բացակայությունը կթուլացնի մեր կազմը, սակայն մենք կհաղթահարենք այդ դժվարությունը:
 
Այժմ Հայաստանի հավաքականն ուժեղ է Չեխիայի թիմից: Հայաստանի հավաքականն ունի ուժեղ հարձակման գիծ և պատահական չէ, որ նրանք չորս գոլ են խփել Դանիայում: Հայերն ունեն լավ խաղաոճ, սակայն նրանց պաշտպանությունը վստահ չի գործում: Մեզ շատ է հարկավոր երկրպագուների աջակցությունը: Բացի այդ, դա մեր վերջին տնային խաղն է այս ընտրական խմբում»,- նշել է Բիլեկը:
 
Հիշեցնենք, որ Երևանում չեխերը Հայաստանի հավաքականին հաղթել են 3:0 հաշվով: Իսկ սեպտեմբերի 10-ին Միխայիլ Բիլեկի թիմը Թուրինում մրցելու է իտալացիների հետ:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: