Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

Կրթական 2018-03-04

Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս գյւղի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվեց <<Փառք Հայոց Բանակին>> խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ: Միջոցառումը մեկնարկվեց հանդիսավոր կերպով ՀՀ դրոշի ներքո հնչեց ՀՀ պետական օրհներգը, զինղեկի՝ Ռադիկ Ալոյանի շնորհավորանքից հետո իրենց ելույթներով հանդես եկան աշակերտները: Շնորհավորանքի խոսքեր ասեցին նաև դպրոցի տնօրեն՝ Ադամիկ Փինաչյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մասնակից աշակերտներին և հպարտորեն ընդգծեց, որ լիահույս է ինքը, հանգիստ պիտի լինի մեր ազգը, քանի որ Հայաստանի ապագա զինվորը պիտի լինի այսքան սրտաբուխ ելույթ ունեցող աշակերտը։ Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է հայկական բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը: ՀՀ բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: Հայկական բանակը նաեւ տարածաշրջանում անվտանգության պահպանման երաշխավորն է: Հենց սահմանին կանգնած զինվորի քաջությամբ է, որ լարված իրավիճակը երբեք պայթյունավտանգ չի դառնում ու սահմանապահ հայորդին կարողանում է թշնամուն պարտադրել խաղաղություն, ինչպես դրա ականատեսը եղան բոլորը 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական գործողություններին վերջ տրվեց հայ զինվորի ու հրամանատարի սխրանքի շնորհիվ: Պարտադրված խաղաղություն. սա հայտարարություն է, որ վերջին շրջանում՝ հրադադարի խախտումների հաճախակիացման պարագայում սկսեց կիրառվել ավելի հաճախ: Կողմնակից լինելով երկխոսության խնդիրները հարթելու տարբերակին` հայկական զինված ուժերը նաեւ հայտարարում են. եթե քաղաքական ճանապարհով հնարավոր չլինի պարտադրել խաղաղություն, հայկական զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի: Շնորհավո՛ր տոնդ Հայոց բանակ: Փա՛ռք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին:

Գեղարքունիք, գ. Երանոսի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: