Նորություններ

Միջոցառում` Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում

Կրթական 2013-09-03

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի և դպրության օրը: Միջոցառման ընթացքում ուսուցչի կոչման, մանկավարժի առաքելության, հայ դպրոցի դերի մասին խոսեց և ներկաներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Ն. Թադևոսյանը:

Աշակերտներն էլ իրենց սրտի խոսքով,երգով ու պարով շնորհավորեցին ներկաներին:

Աշակերտների և մանկավարժների մուտքը դպրոց օրհնեց և Աստծո խոսքը տարածեց հոգևոր հովիվ տեր Եզնիկ քահանան:

Վերջում ծածանվեց հայկական եռագույնը  և ի նշան խաղաղության ` երկինք ճախրեցին ճերմակ աղավնիները:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: