Նորություններ

Բաց դաս նվիրված այբուբենի ավարտին

Կրթական 2018-03-02

Սևանի N4 հիմնական դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Արմինե Վարդանյանի անցկացրած բաց դասը III դասարանում ցույց տվեց աշակերտների կողմից տառաճանաչության ուղղությամբ ձեռք բերած գիտելիքները: Գեղեցիկ կահավորված դասարանում ուսուցչուհին տարբեր մեթոդներով ստուգեց իր սաների կողմից տառերի յուրացումը: Քարտերի միջոցով երեխաները նշեցին գույները , կենդանիների, մրգերի անուները, այբուբենի յուրաքանչյուր տառով կազմեցին բառեր, կիրառվեց երկխոսություն: Խմբային աշխատանքը բացահայտեց նաև երեխաների մոտ խմբով աշխատելու , աշխատանքը մեկնաբանելու հմտությունները: Դերային խաղով քառատողեր ասացին տառերի մասին, կատարեցին գերմաներենով երգ: Դասը ավարտվեց <<Կարմիր գլխարկի>> բեմադրությամբ:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: