Նորություններ

Ասմունքի մրցույթ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին՝ Ստեփանավանի N1 հիմնական դպ

Կրթական 2018-03-02

2018 թ. փետրվարի 19-23-ը Ստեփանավանի N1 հիմնական դպրոցում հայտարարված էր մայրենիի շաբաթ: Շաբաթվա շրջանակներում իրականացված միջոցառումների եզրափակումը եղավ փետրվարի 23-ի ասմունքի մրցույթը: Այն արդեն ավանդական է դպրոցում և ամեն տարի զուգակցվում է Մայրենիի օրվա հետ: Այս տարի ասմունքի մրցույթին մասնակցում էին 5-9-րդ դասարանի աշակերտները, թեման Արցախյան շարժման 30-ամյակն էր: Մասնակից երեխաները խնամքով էին նախապատրաստվել և կատարել էին ստեղծագործությունների ճիշտ ընտրություն: Երեխաները հնչեցրին Վահագն Դավթյանի, Վազգեն Օվյանի, Վարդան Հովհաննիսյանի, Վարդան Հակոբյանի Արցախին նվիրված բանաստեղծությունները: Նրանց ասմունքը գնահատող ժյուրին միավորներ տալիս առաջնորդվում էր ճիշտ շեշտադրության, արտահայտչականության, ապրումով, ընկալումով ասմունքելու երեխաների կարողություններով: Արդյունքները, մրցանակային տեղերը հայտնելուց հետո ժյուրին, որի կազմում էին տնօրենությունը, հայոց լեզվի և գրականության ուսուցիչները, ուրախությամբ նշեցին, որ տարեցտարի ավելանում է ասմունքողների թիվը և երեխաները ավելի ճիշտ, ավելի գեղեցիկ են ասմունքում՝ պահպանելով հայերենի ուղղախոսության կանոնները:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: