Նորություններ

<<Սոխակը >>հեքիաթը

Կրթական 2018-03-02

Այս անգամ նախընտրած մեթոդով դասը ռուսաց լեզվի մեթոդմիավորման անդամ Հերմինե Հարությունյանի մոտ էր ՝ 7-րդ դասարանում: Դասի թեման էր Հանս Քրիստիան Անդերսենի <<Սոխակը >>հեքիաթը:Այն այնքան տպավորիչ ներկայացվեց ,որ մտովի տեղափոխվեցինք անդերսենյան աշխարհ: Դասի նպատակն էր դուրս հանել հեքիաթի հիմնական գաղափարը,զարգացնել սաների վերլուծելու հմտությունը:Մտագրոհից հետո դասարանը բաժանվեց երեք խմբերի: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց և վերնագրեց հեքիաթից ընթերցված մասը:Խմբերի նկարիչները նկարեցին սոխակին և պալատականներին:Դասի կշռադատումը անցավ ,, Поле чудес,, և քառաբաժան մեթոդներով:Տնային աշխատանք հանձնարարվեց ,,Երկխոսություն նամակ,, :Դասը բովանդակալից և ուսանելի էր:

Շիրակ, գ. Աշոցքի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: