Նորություններ

Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը փայլում են իրենց խաղով

Սպորտ 2013-09-03

Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանն աչքի ընկան իրենց ակումբների կազմում` սեպտեմբերի 6-ին կայանալիք Չեխիա-Հայաստան հանդիպումից առաջ:
Յուրա Մովսիսյանն աչքի ընկավ «Տոմի» հետ խաղում՝ դառնալով Մոսկվայի «Սպարտակի» խփած երկու գոլերից մեկի հեղինակը: Իսկ Հենրիխ Մխիթարյանի երկու գոլերը «Այնտրախտի» դարպասին ոչ միայն հաղթանակ բերեցին Դորտմունդի «Բորուսիային»,  այլև գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թիմին դուրս բերեցին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: Հենրիխ Մխիթարյանը բացեց գոլերի հաշվարկը Գերմանիայի առաջնությունում:
 
«Ես Դորտմումդում ինձ գերազանց եմ զգում և շատ ուրախ էի նոր թիմում պաշտոնական խաղում խփածս առաջին գոլի համար: Բայց ավելի շատ ուրախացա, երբ երկրորդ գոլն էլ խփեցի: Ընդհանուր առմամբ հանդիպումը հեշտ չստացվեց, բայց մենք կարող ենք մեր խաղն ավելի կատարելագործել», – ասել է Հենրիխ Մխիթարյանը: 
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: