Նորություններ

Երկու ժողովուրդների խաչմերուկներում

Կրթական 2018-02-28

Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի 7ա-րդ դասարանի աշակերտները ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ծովինար Մնացականյանի ջանքերով դպրոցում մեծ շուքով տոնեցին ռուսական ժողովրդական տոներից մեկը՝ «Մասլենիցան»: «Բարեկենդան»-«Մասլենիցա» նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, խրախճանք, այն ճոխ և առատ ուտելիքներով վայելքի օր է: Հին ժամանակներում Բարեկենդան տոնելիս մարդիկ դիմակավորվել են չար կերպարանքներով, որպեսզի վախեցնեն չարքերին ու հեռացնեն իրենցից: Արևելյան սլավոնների «Մասլենիցա» ավանդական տոնը նշվում է Մեծ պասից առաջ մեկ շաբաթ շարունակ և իր ծիսակարգերի մեջ պահպանում է սլավոնական դիցաբանության մի շարք տարրեր: Ժողովրդական տոնացույցում տոնը նշանակում է ձմռան և գարնան, ինչպես նաև Մեծ Պահքի սահման: Մասլենիցայի ամսաթիվն ամեն տարի փոխվում է՝ կախված Զատկի տոնից: Այսօր ևս աշակերտները փորձեցին հնարավորինս յուրովի երկու ժողովուրդների աչքերով, ազգային-ժողովրդական երգ ու պարով և պատկերավոր ներկայացնել Մասլենիցան՝ այրելով խրտվիլակները և անհամբեր սպասելով գարնան գալստին: Միջոցառմանը թևածում էր խինդն ու ծիծաղը, այն անցավ ուրախ մթնոլորտում:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: