Նորություններ

Գրքի տոնին և Մայրենիի օրվան նվիրված խաղ-մրցույթ

Կրթական 2018-02-28

Պիտի ունենանք վաղվա Եղիշեներ… Բուռն ու իմաստալից են անցնում Գրքի տոնին և Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները Վանաձորի Գ. Չաուշի անվան N24 միջն. դպրոցում: Այդ օրերը կարծես հատուկ լեզվի պատվաստման օրեր լինեն, երբ բոլորը պարտադիր պիտի ընդունեն լեզվաշեն, լեզվասպեղանի հաբերը կամ ներարկումները: Դպրոցի՝ հայոց լեզվի և գրականության առարկայական մասնախմբի ղեկավար Տաթևիկ Հովսեփյանը ամեն անգամ նոր դեղատոմս է գտնում մեր <<հիվանդ ու տկար մայրենին>> բժշկելու համար: Այս անգամ էլ <<հիվանդասենյակը>> դպրոցի գրադարանն էր, որտեղ հրավիրվել էին V-XI դասարանների երկուական աշակերտներ: Խաղ-մրցույթը կազմված էր երկու փուլից: Առաջին փուլը ներառում էր տարիքային տարբեր խմբերի համար կազմված թեստեր՝ հայերենի, գրքի, մայրենիի բառ ու բանի վերաբերյալ, իսկ երկրորդ մասը ստեղծագործական էր. <<Արևահամ իմ մայրենի>> խորագրով գրել բանակապ,բանաստեղծություն, շարադրություն, խնդուկ, էպիգրամ (ինչ կարող էին): Մրցույթի յուրաքանչյուր փուլին տրված էր մեկ դասաժամ: Աշխատանքը խանդավառել էր բոլորին, քանզի հանպատրաստից էր, աշակերտների ստեղծագործական ներուժը խթանող, իսկ միջավայրը՝ խիստ տրամադրող՝ գրադարան, գրքերի աշխարհ, մասնակից ուսուցիչների բարեհամբույր և ջերմացնող հայացքներ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 24 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: