Նորություններ

Ազգային արմատների ճանաչում

Կրթական 2018-02-27

«Մեր մեծերը» ծրագրի շրջանակում «Զապել Եսայան-140» խորագրով բարձր դասարանի սովորողների համար զեկուցումով հանդես եկավ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Ա. Մկրտչյանը: Նա ներկայացրեց սփյուռքահայ մեծ գրողի, գրականագետի, հրապարակախոսի կյանքն ու գործունեությունը, ծանոթացրեց նրա գործերին` «Կեղծ հանճարներ», «Կրակե շապիկը», «Սկյուտարի վերջալույսեր», «Վերջին բաժակը», «Հոգիս աքսորյալ» և այլն: Սովորողները մեծ հետաքրքրությամբ լսեցին, ապա իրենց հուզող հարցերն ուղղեցին ուսուցչուհուն: Նրանք սիրով ներկայացրին Զ. Եսայանին նվիրված պաստառը: Վերջում ուսուցչուհին նշեց, որ հայենանվեր անհատների ճանաչողությունը նպաստում է ազգային արմատների ճանաչմանը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: