Նորություններ

Ստամբուլում բացված ցուցահանդեսին ներկայացվել են նաև հայկական պարբերականներ

Ուշագրավ 2018-02-26

Ստամբուլում բացվել է «1990թ․-ից մինչև այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը» խորագրով նոր ցուցահանդես, որին ներկայացվել են նաև հայկական պարբերականներ: Ցուցահանդեսում իրենց տեղն են գտել 1908 թվականին հիմնադրված և Ստամբուլում հրատարակվող ամենահին թերթը համարվող հայկական «Ժամանակ» և վերջին տարիներին համշենահայ համայնքի կողմից ստեղծված «Գոռ» պարբերականների մի շարք համարներ: Ներկայացված են նաև քրդական, հունական, չերքեզական ամսագրեր ու թերթեր: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնությամբ։ Նախագծին աջակցել են Թուրքիայում Շվեդիայի դեսպանատունն ու թուրք հասարակական գործիչ Օսման Քավալայի հիմնած ու ղեկավարած «Անադոլու Քյուլթուր» մշակութային հիմնադրամը։ Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: