Նորություններ

Ֆիզիկան մեր կյանքում

Կրթական 2018-02-26

Փետրվարի 22-ին Վարսերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ֆիզիկա առարկայից, որը կազմակերպել էր ֆիզիկայի ուսուցչուհի և 9-րդ դասարանի դասղեկ Լ. Հայրումյանը իր դասարանի հետ: Միջոցառումը կազմված էր երեք փուլից` «Ֆիզիկան մեր առօրյայում», «Հետաքրքիր պատմություններ ֆիզիկոսների կյանքից» և «Ֆիզիկան բանաստեղծների աչքերով»: Այնուհետև աշակերտները ներկայացրին Վիկտոր Համբարձումյանի կյանքը և ստեղծագործությունը` նվիրված Վ. Համբարձումյանի 110-ամյակին: ՄԻջոցառումը էլ հետաքրքիր դարձրին ֆիզիկական երևույթները փորձերի միջոցով ներկայացվելը, բեմականացումները:

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: