Նորություններ

Մետրոյի շինարարության ժամանակ հայտնաբերվել է հնագույն քաղաք

Ուշագրավ 2018-02-24

Հունաստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարության ժամանակ հայտնաբերվել է մի ամբողջ հնագույն քաղաք և հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ: Հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. մինչև 316 թվականը մակեդոնացի կայսր Կասանդրի՝ մինչև իշխանության գալու ժամանակաշրջանի քաղաք, հռոմեական ժամանակներից գերեզմանոց, արևելյան նեկրոպոլիս, բաց քաղաքային տարածություն, որում երևում է քաղաքի կառուցվածքը մինչև Սալոնիկի հիմնադրումը: Հայտնաբերվել է նաև հռոմեական ժամանակներից մնացած գերեզմանոցը (մ.թ. 2-4-րդ դարեր), որը պատկանել է ավելի վաղ անհայտ բնակավայրի: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է մոտ 300 հազար իր, այդ թվում՝ Աֆրոդիտեի քանդակը: Սալոնիկում մետրոյի շինարարությունը սկսվել է 2006 թվականին, սակայն երկարաձգվել է հնագիտական աշխատանքների հսկայական ծավալի և գտածոների պատճառով: Սալոնիկի պատմական կենտրոնում մետրոյի երկու կայարանի տարածքում անցկացված պեղումների արդյունքում հաջողվել է պարզել Սալոնիկի քաղաքային պլանավորման սկզբունքները՝ հիմնադրումից մինչև ուշ անտիկ ժամանակաշրջան: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: