Նորություններ

<<Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս…>>

Կրթական 2018-02-23

Մեր լեզուն արյունն է մեր, Արյունից ավելի թանկ, Մեր բուրմունքն ու գույնն է մեր, Մեր լեզուն մենք ենք ու կանք… Հայոց լեզվին նվիրված սահյանական այս հրաշք բանաստեղծությամբ բացվեց Մայրենիի օրվան նվիրված ասմունքի ժամը Հ. Ավետիսյանի անվան հ. 74 հիմնական դպրոցի IXԱ դասարանում: Աշակերտները նախապատրաստվել էին սիրով և մեծ խանդավառությամբ, որպեսզի կարողանային արժանին մատուցել մեր լեզվին, մեր ոսկեղենիկին: Աշակերտների գեղեցիկ ասմունքը ներկաներին տարավ գրքերի կախարդական աշխարհը, ուր մեր մեծերը իրենց սրտի խոսքն են ասել մեր մայրենիի, նրա դերի ու նշանակության մասին: Աշակերտների ելույթը մի անկեղծ շեշտադրություն ուներ. յուրաքանչյուրը խոստանում էր երբեք չլքել Հայաստանը, միշտ փարված մնալ մայրենիին՝ որպես լինելիության մեծ խորհրդի, որպես երկիրը պահող անկորնչելի գրավականի: Մայրենիին նվիրված ասմունքի ժամի բոլոր ակնթարթները լիաբուռն էին, իմաստավորված, և կրկին որպես ենթատեքստ հնչում էր թումանյանական խրոխտ ձևակերպումը. <<Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս…>>:

ք. Երևանի թիվ 74 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: