Նորություններ

Կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 5-րդ հանրապետական մրցույթը

Ուշագրավ 2018-02-23

Ս. թ. մայիսի 10-12-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 5-րդ հանրապետական մրցույթը, որը նվիրվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և սփյուռքի մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողները: Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) պատանի կոմպոզիտորները կարող են ներկայացնել ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ նախկին պարտադիր պայման դաշնամուրային ստեղծագործության փոխարեն։ Մրցույթի ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները, բացի գործիքային մեկ ստեղծագործությունից, պետք է ներկայացնեն նաև մեկ երգ, որը նվիրված կլինի քաղաքամայր Երևանին։ Նշենք, որ լավագույն երգը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի պատվոգրով: Կոմպոզիտորական ստուգատեսի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, խրախուսական նվերներով։ Մրցույթի երկու ենթախմբերի հաղթողները կպարգևատրվեն նաև դրամական պարգևներով: Երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները ևս կպարգևատրվեն դրամական պարգևներով։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. մայիսի 5-ը: Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: