Նորություններ

Պահպանիր մայր լեզուդ

Կրթական 2018-02-23

Փետրվարի 21-ին Վարսերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Պահպանիր մայր լեզուդ» խորագիրը կրող միջոցառում, որը կազմակերպել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իվետա Պետրոսյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Էվելինա Մանուկյանն ու գերմաներեն լեզվի ուսուցչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Աշակերտները ներկայացրին հայոց լեզվի անցած ճանապարհը, նրա տեղն ու դերը ազգի գոյության ու կայացմանգործում: Հնչեցին հայ և օտարազգի գրողների ու գիտնականների գնահատականները հայոց լեզվի, ռուսերենի ճու գերմաներենի մասին: Աշակերտները հանդես եկան հաճելի ու հուզիչ ասմունքով, երգ ու պարով: Հանդիսատեսն հեռացավ մեծ բավականություն ստացած:

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: