Նորություններ

Այնտրախտ-Բորուսիա՝ 1-2. Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ

Սպորտ 2013-09-02

Գերմանիայի առաջնության հերթական՝ 4-րդ տուրում, «Բորուսիան» սեպտեմբերի 1-ին արտագնա հանդիպում անցկացրեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ և չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտբոլի Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունում:
Հանդիպումն ավարտվեց Յուրգեն Կլոպի սաների հաղթանակով՝ 2-1 հաշվով:
 
Հայաստանի ազգային հավաքականի և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղում էր առաջին րոպեներից: Արդեն հանդիպման 11-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում ստանալով Բլաշչիկովսկուց, գրավեց դարպասը՝ Բունդեսլիգայում խփելով իր առաջին գոլը՝ 0-1:
 
Առաջին խաղակեսի ընթացքում տանտերերին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը՝ 1-1:
 
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում, իսկ ավելի ստույգ՝ հանդիպման 56-րդ րոպեին, ձախ թևից կատարած անցումը ձախ ոտքի շեշտակի հարվածով ավարտին հասցրեց նույն Մխիթարյանը՝ Բունդեսլիգայում ձևակերպելով իր առաջին դուբլը:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: