Նորություններ

Ռոջեր Ֆեդերերը՝ ամենատարեց առաջին ռակետ

Սպորտ 2018-02-23

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) փետրվարի 19-ին հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը։ Ռոջեր Ֆեդերերը 5.5 տարվա ընդմիջումից հետո կրկին գլխավորում է թենիսի համաշխարհային դասակարգումը։ Ֆեդերերը ATP-ի դասակարգումն առաջին անգամ գլխավորել է 2004 թվականի փետրվարի 2-ին։ Նախորդ անգամ նա առաջին ռակետ եղել էր 5.5 տարի առաջ՝ 2012 թվականի հոկտեմբերի 4-ին։ Մինչև այս ոչ մի թենիսիստի չէր հաջողվել ATP-ն դարձյալ գլխավորել այդպիսի մեծ ընդմիջումից հետո։ Անդրե Աղասիին դա անել հաջողվել էր 3 տարի 142 օր անց։ Ռոտերդամում նախօրեին ավարտված ATP շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո 36-ամյա Ֆեդերերը շրջանցել է իսպանացի Ռաֆայել Նադալին և դարձել պատմության ամենատարեց առաջին ռակետը։ Նա գերազանցեց ամերիկահայ Անդրե Աղասիի ռեկորդը (33 տարեկան, 133 օրական): Շվեյցարացի թենիսիստը նաև կթարմացնի ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում գտնվելու սեփական ռեկորդը՝ այն հասցնելով նվազագույնը 304 շաբաթ։ Ֆեդերերն առաջին տեղում կմնա նվազագույնը մինչև Ինդիան Ուելսի մրցաշարը։ Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: