Նորություններ

Մայրենիի օր

Կրթական 2018-02-22

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում մայրենիի անաղարտության վերաբերյալ միջոցառում էր ՝5-12-րդ դասարաններում: Աշակերտները ընտրել էին ոչ միայն հայազգի, այլև օտարազգի գրողների գնահատանքի խոսքեր հայոց լեզվի մասին: Կարևորվեց լեզվի անաղարտությունը , ոչ միայն ժամանակակից առաջընթացի, այլև ազգապահպանության և մշակույթի զարգացման ասպարեզում:Այն հայեցի դաստիարակության հիմնաքարն է: Արժևորվեց գրական հայերենի կիրառման և արմատավորման օրինաչափությունները, ինչը ինքնության պահպանման գրավականն է : Հիրավի հայերենը Աստծո հետ խոսելու լեզու է, որը արաժանի է խորին հարգանքի և իմացության:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: