Նորություններ

Կառլեն Մկրտչյանը հանդես կգա իրեն հարազատ 16 համարի մարզաշապիկով

Սպորտ 2013-08-31

Հայզագի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը, ով վերջերս է տեղափոխվել Մախաչկալայի «Անժի» ակումբ, հանդես է գալու 16 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը, ով Մախաչկալայի ակումբ է տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգ»-ից, Հայաստանի հավաքականում խաղում է 16 համարի մարզաշապիկով:
 
Ավելացնենք նաև, որ Մկրտչյանը կարող է իր նորամուտը նշել արդեն այսօր` օգոստոսի 31-ին, երբ Գաջի Գաջիևի սաները մրցակցի հարկի տակ կհանդիպեն Գրոզնիի «Թերեքին»: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18:45-ին:
 
Աղբյուրը` armfootball.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: