Նորություններ

Հայաստանը՝ շախմատային գերտերություն․ BBC-ի անդրադարձը

Սպորտ 2018-02-21

BBC-ի լրագրող Էմմա Լևինը ժամանել է Հայաստան՝ բացահայտելու հայ շախմատիսների հաջողությունների գրավականը: Հոդվածագիրն առանձնակի ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ Հայաստանը 2011 թվականին դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը շախմատը պարտադիր ուսուցման առարկա է մտցրել դպրոցներում: Բրիտանական ամենահեղինակավոր պարբերականի լրագրողը նախ հանդիպել է 11-ամյա Միքայելի հետ, ով օրեր առաջ դպրոցականների միջև անցկացվող շախմատային օլիմպիադայում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Միքայելը, ով 5 տարեկանից զբաղվում է շախմատով, լրագրողուհուն հաղթել է ընդամենը 8 րոպեում. «35-ամյա խարիզմատիկ խաղացող, Հայաստանի բազմաթիվ գրոսմայստերներից մեկը, որը համաշխարհային վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Արոնյանը գերաստղ և ազգային հերոս է դարձել մի երկրում, որն այնքան էլ սովոր չէ մարզական հաջողությունների»,- շարունակում է իր խոսքը Լևինը: BBC-ի լրագրողը, պատանի այլ տաղանդների հետ հանդիպելու նպատակով, այցելել է նաև Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն և հետևել, թե ինչպես են այնտեղ անցկացնում իրենց մարզումները հայ փոքրիկները. «Դասասենյակում լուռ է: Երեխաներն իրենց հիանալի են պահում. ոչ մի հիստերիա, ոչ ոք նույնիսկ ձայնը չի բարձրացնում: Բոլոր երեխաները ծանրաբեռնված են խաղով, և ունեն պրոֆեսիոնալներին բնորոշ դեմքի շատ լուրջ արտահայտություն: Խաղացողները յուրաքանչյուր քայլը մանրամասնորեն գրանցում են նոթատետրում: Պարտիաներն այստեղ կարող են մինչև 2 ժամ տևել»: «Հայաստանը միշտ սերտ կապված է եղել շախմատի հետ, բայց Տիգրան Պետրոսյանի հաղթանակները մեզ համար հեղափոխական են դարձել։ Այն բանից ի վեր, ինչ մենք 1991 թվականին անկախաղացանք ԽՍՀՄ-ից, ֆանտաստիկ զարգացում ենք ապրել»,- ասել է Հայաստանի շախմատային ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը։ Հոդվածագիրը գրում է, որ 3 միլիոնից մի փոքր ավելի բնակչությամբ Հայաստանը կարող է հպարտանալ գրոսմայստերների քանակով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունենալով. «Միքայելը հազարավոր այլ երեխաների հետ իրենց համառության շնորհիվ Հայաստանը գերհզոր են դարձրել շախմատային աշխարհում: Իսկ ինձ մնում է մխիթարվել նրանով, որ ինձ հաղթել է պոտենցիալ գրոսմայստեր»,- եզրափակել է իր խոսքը Էմմա Լևինը: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: