Նորություններ

<<Հայրենիքը իմն է >>

Կրթական 2018-02-21

Ես սիրում եմ իմ հայրենիքը ոչ թե այն պատճառով, որ նա մեծ է ու հզոր,այլ պարզապես այն պատճառով,որ նա իմն է : սա էր Սևանի N4 հիմնական դպրոցի VI դասարանում կազմակերպված ռուսաց լեզվի բաց դասի բնաբանը:Հայրենիքն էր պանծացվում: Սկսնակ ուսուցչուհի Սիրարփի Մուրադյանը կարողացավ 45 րոպեում անդրադառնալ և՛ հայոց մշակույթին, և՛ պետական խորհրդանիշներին, և՛ ոչ պետական խորհրդանիշներին՝ կոնյակ,ծիրան,դուդուկ,լավաշ,խորոված և այլն:Երեխաները հրաշալի ներկայացրին հայոց արքաներին,նրանց գործունեությունը,մեր հավերժության խորհրդանիշ Արարատը: --Դուք եք մեր հայրենիքի ապագան:Ինչ կանես հայրենիքդ առավել շեն ու բարգաված դարձնելու համար,--հնչեց ուսուցչի հարցը: --Կպաշտպանեմ նրա սահմանները: --Կդառման բժիշկ և կբուժեմ հիվանդներին: --Կզարգացնեմ նրա գյուղատնտեսությունը: --Կդառնամ ուսուցչուհի: --Շատ ծաղիկներ կցանեմ և ծառեր կտնկեմ: Լսելով այսպիսի պատասխաններ՝ լցվում ես հույսով ու հավատով վաղվա օրվա նկատմամբ: Ուսանելի և բովանդակալից դաս էր:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: