Նորություններ

ՄԵԾ ԼՈՌԵՑՈՒ <<ԳԻՔՈՐԸ>> ԴՊՐՈՑԻ ԲԵՄՈՒՄ

Կրթական 2018-02-21

2018թ. փետրվարի 20-ին Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի նիստերի դահլիճում թևածում էր Հովհաննես Թումանյանի մշտահավերժ հոգին: Բեմի վրա են 7-րդ <<Ա>> դասարանի աշակերտները: Նրանք հանդիսատեսի դատին էին հանձնում <<Գիքորը>> պատմվածքի բեմականացումը, որի բեմադրիչը դպրոցի բազմափորձ ու բազմամյա դասվար Յուլյա Մկրտչյանն է: <<Գիքորը>> պատմվածքի աշակերտ- հերոսները հրաշալի կատարեցին իրենց վստահած դերերը և արժանացան հանդիսատես- ծնողների, ուսուցիչների, աշակերտների բուռն ծափահարություններին ու ջերմ համակրանքին: Միջոցառման վերջում շնորհավորական և շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մ. Զաքարյանը: Կ. Ստեփանյան

Կոտայք, ք. Հրազդանի թիվ 11 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: