Նորություններ

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում տպագրական մշակույթին վերաբերող ցուցահանդես է բացվել

Ուշագրավ 2013-08-31

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում` «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում բացվել է բացառիկ ցուցահանդես, որտեղ ներկայացված են թանգարանի արխիվում պահվող նոտաների անվանաէջերի և ազդագրերի լավագուն նմուշները:
«Մենք հանրայնացնում ենք մեր ֆոնդերում պահվող թանգարանային այն արժեքները, որոնք սովորաբար հեռու են այցելուների աչքերից. հանրայնացնում ենք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի տպագրական մշակույթի գեղագիտական արժեքները:Դրանք ոչ միայն Սպենդիարյանի նոտաներն են, այլ նաև այդ շրջանի խոշորագույն կոմպոզիտորների ստեղծած նոտաները, որոնք նվիրել են կոմպոզիտորին կամ ինքն է գնել ու պահել իր գրադարանում»,- ասում է տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
 
Ցուցադրության գաղափարի և ձևավորման հեղինակն է երիտասարդ նկարիչ-դիզայներ Լիլիթ Արշակյանը: «Կլասիկ ցուցադրություն է, քանի որ ինֆորմացիան այնքան շատ է, որ մի փոքր ուշադրություն շեղելը ճիշտ չէր լինի»,- ասում է նա:
 
Մ. Օթարյանի ներկայացմամբ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի տպագրական տներից առանձնանում են Մ. Բելյաևի (Լայպցիգ), Պ. Յուրգենսոնի (Մոսկվա), Վ. Բեսսելի (Մոսկվա - Ս.Պետերբուրգ), Ա. Գուտխեյլի (Մոսկվա) և Մ. Բեռնարդի (Ս. Պետերբուրգ) երաժշտական հրատարակչատները: Դրանցից մի քանիսը շարունակում են իրենց գործունեությունը մինչ օրս: Այս տպագրատներում հրատարակվել են հռչակավոր կոմպոզիտորներ Բախի, Բեթհովենի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Գլինկայի, Գլազունովի, Սպենդիարյանի և այլոց գործերը:
Ցուցադրությունը կշարունակվի մեկ ամիս:
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: