Նորություններ

Գիրք նվիրելու տոն

Կրթական 2018-02-20

Այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է մի գեղեցիկ և հետաքրքրիր տոն, որ կոչվում է գիրք նվիրելու օր: Այն առանձնահատուկ հետաքրքրությամբ նշվում է հատկապես Հայաստանում: Գիրք նվիրելու տոնը առավել իմաստուն դարձրեց Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի բոլոր սաներին: Ահա տարրական օղակի բոլոր սաները գրադարանում են: Արդեն հասկացել են տոնի էությունը և նրանցից յուրաքանչյուրը իր ձեռքում կրում է փաթեթավորված մի գիրք: Այդ գիրքը նա նվիրելու է իր համադասարանցիներից որևէ մեկին՝ պարզ գիտակցելով, որ օգտակար գործ է կատարում, որ այս մեկ գիրքը ընթերցելուց հետո իր ընկերը կընթերցի նաև երկրորդը, երրորդը և այսպես շարունակ: Այսօր դպրոցականների մոտ իշխում է տոնական տրամադրությունը. նրանք դատողություններ են անում գրքի, նրա մեծ դերի, իրենց սիրելի մանկագիրների, նրանց թողած մեծ ու իմաստությամբ լեցուն հարստության մասին: Տարրական դասարանների աշակերտները երգեցին, արտասանեցին գրքի մասին, ներկայացրեցրին Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթից մի հատված, իսկ հիմնական դպրոցի աշակերտները ներկայացրեցին իրենց նախընտրած հեղինակներին ու գրքերը, ասույթներ: Հաջողվեց գրքի տոնը: Այն իսկական տոն դարձավ: Երեխաները գիրք նվիրեցին և հասկացան, թե որքան կարևոր դեր ու տեղ ունի գիրքը մեզանից յուրաքանչյուրի կյանքում: Տարրական դասարանների մեթոդ-մասնախմբի ղեկավար Մ.Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: