Նորություններ

ՄԵՆՔ ՈՒԽՏ ՈՒՆԵՆՔ՝ ՄԻՇՏ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ…

Կրթական 2018-02-20

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 149 ամյակը <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ-ում նշվեց որպես համադպրոցական մի մեծ ցնծություն , որպես համընդհանուր տոն, մի տոն , որ ընդգրկում է և՜ համազգայինը , և՜ համամարդկայինը: Թումանյան մարդու և ստեղծագործողի , հասարակական և քաղաքական գործչի ու պարզապես հայ մարդու կյանքի և տարբեր հոգեվիճակների մասին պատմող հետաքրքիր և համալիր անդրադարձ կատարվեց դպրոցի բոլոր ՝ 1-9-րդ դասարաններում: Տոնականորեն զարդարված դասասենյակները , Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երաժշտությունը ,սովորողների արտահայտիչ ասմունքը, պարը , բեմականացումները, տոնական թեմատիկ խորհրդանշանները ստեղծել էին այն վայելուչ մթնոլորտը, որում էլ պետք է իսկապես տոնվեր Մեծ հայի ծննդյան տարեդարձը: <<Ամեն տարիք իր Թումանյանն ունի>> խոսքին դպրոցի ուսուցիչները հավելեցին. <<Ամեն մասնագետ իր Թումանյանն ունի >>: Տպավորիչ էր, երբ մաթեմատիկայի, ֆիզկուլտուրայի և կամ ռուսաց լեզվի ուսուցիչն է թումանյանական դասը վարում՝ գեղեցիկ արտահայտչականությամբ կարդալով նրա հուզիչ գործերից: Համադպրոցական այս միջոցառումներով մեկ անգամ ևս համոզվեցինք, որ հիրավի, համազգային բանաստեղծի գործը գրական արժեք լինելուց զատ նաև ժողովրդի սրտի զարկերակին ներդաշնակող և լուսավոր ապագային միտված այն բացառձակ նույնական տեսլականն է , որ պիտի ապրի մեր ժողովուրդը <<հայոց լեռներում, կանաչ լեռներում …>>՝ դավանելով իր ուխտը ՝ մի ՜ շտ դեպի լույս… Փոխտնօրեն Նոնա Վարդանյան

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: