Նորություններ

Թումանյանի 149-ամյակը

Կրթական 2018-02-20

Փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ամեն տարի այս օրը վեր է ածվում իսկական տոնի, քանի որ Թումանյանը մանուկների ամենասիրելի հեղինակն է: Արճիսի միջնակարգ դպրոցի դասվարներ Գ. Ղազարյանը, Ա. Միսկարյանը, Ս. Մկրտումյանը, Ա. Դավթյանը և հայոց լեզվի ուսուցչուհի Ա. Պապյանը ամեն ինչ արել էին, որ տոնը նշվի մեծ շուքով և հիշարժան լինի: Դպրոցի 1-6-րդ դասարանների աշակերտների ջանքերով բեմադրվեցին Թումանյանի հեքիաթներից մի քանիսը՝ Քաջ նազարը, Խելոքն ու հիմարը, Ծիտը, Ճամփորդները, Սուտասանը, Անխելք մարդը: Փոքրիկները խաղում էին մեծ ոգևորությամբ և սիրով: Հնչեցին նաև բանաստեղծի գործերից երգի և ասմունքի ձևով, մեջբերումներ կատարվեցին նրա բարդ, բայց ուսանելի կյանքից:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: