Նորություններ

Այսօր գիրք նվիրելու օր

Կրթական 2018-02-19

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցը աչքի է ընկնում իր ընթերցասեր սաներով: Զարմանալի է, որ համակարգչային այս դարում մեծ թիվ են կազմում ընթերցանությունը սիրող աշակերտները: Այսօր ևս դպրոցում տոն էր: Հայոց լեզվի ուսուցիչներ Գ. Ալավերդյանը և Հ. Պողոսյանը յուրատեսակ ձևով էին կազմակերպել այն. 7-րդ և 8-րդ դասարանների սովորողները փոքրիկ գրքույկներ էին պատրաստել, որոնք մեծ սիրով նվիրեցին տարրական դասարանների աշակերտներին: Փոքրերը մեծ ոգևորությամբ ընդունեցին գրքույկները, և օրը վերածվեց իսկական տոնի:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: