Նորություններ

Պատանի ձյուդոյիստ Յուրի Իսրայելյանը՝ Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Սպորտ 2018-02-19

Փետրվարի 17-ին և 18-ին ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը Իսպանիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին։ 50 կգ քաշային կարգում Յուրի Իսրայելյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ մրցաշարում տանելով 5 հաղթանակ։ Մեր մյուս պատանիները՝ Ստյոպա Դարբինյանը (55 կգ) և Մամիկոն Ավետիսյանը (81 կգ) առաջին գոտեմարտում պարտվել են ու դուրս մնացել հետագա պայքարից: Նշենք նաև, որ պատանիների հավաքականը գլխավորել է ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանը։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: