Նորություններ

Ձեռներեցի աշխատանքը

Կրթական 2018-02-19

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Վ. Բաբայանի անվան N2 հիմնական դպրոցում կարծես էստաֆետ է սկսվել «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՎՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ» նկատմամբ: Այս անգամ հերթը IIա դասարանինն էր: Դասվարը՝ ընկեր Բաղդասարյանը աշակետների հետ միասին ընտրել էին Աթաբեկ Խնկոյանի «Ճպուռն ու մրջյունը» բանաստեղծությունը և վերափոխել վերջավորությունը: Նպատակը անպատասխանատու, ծույլ ճպուռին վերափոխել և սովորեցնել ինչպես դառնալ ձեռներեց: Իսկ օրինակ էին ծառայում աշխատասեր մեղուն և մրջյունը: Դասի ընթացքում վեր հանվեցին բազմաթիվ միջառարկայական կապեր և նկարագրեցին «Ձեռներեց Ճպուռին»: Բոլորն էլ գոհ էին արդյունքից:

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: