Նորություններ

Տրնդեզ

Կրթական 2018-02-19

Տեառնընդառաջի տոնը ամենասիրված տոներից է: Տրնդեզի ավանդույթը գալիս է վաղ ժամանակներից: Այն ունի հեթանոսական հիմքեր և կապված է կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնակատարությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան: Տոնի հիմնական ծեսը կրակը վառելն է: Ըստ հին ավանդույթի` կրակը ջերմացնում է: Ծիսական խարույկը ազատում է բոլոր չարիքներից, այն իր հետ բերում է օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն: Ջրվեժի միջնակարգ դպրոցը ևս անմասն չմնաց այս ծիսակատարությունից: Այն ուղեկցվեց խարույկի շուրջ ծիսական պարերով, երաժշտությամբ, համեղ հյուրասիրությամբ:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: