Նորություններ

<<Ուրախ և հնարամիտ ինֆորմատիկա>>

Կրթական 2018-02-18

Հերթական բաց դասը անցկացվեց Սևանի N4 հիմնական դպրոցում: VI դասարանում այն անցկացրեց ինֆորմատիկայի ուսուցչուհի Նաիրա Գաբրիելյանը: <> գրաֆիկական խմբագրիչ թեմայի ուսուցմանը նախորդեց խաղ- մրցույթների կազմակերպումը: Դասարանը բաժանվեց 2 թիմերի՝ <<Բայթ>> և <<Պիքսել>>,որոնք միմյանց ողջունելուց հետո դրսևորեցին իրեն համակարգչային գիտելիքները: <<Գուշակիր ասացվածքը>> խաղի միջոցով աշակերտները ժողովրդական ասացվածքները ներկայացրեցին ինֆորմատիկայի լեզվով :Օրինակ՝ <<Ասա ինչպիսին է համակարգիչդ,ասեմ ով ես դու>>: <<Անագրամաներ>> մրցույթի ժամանակ աշակերտները կարողացան ճիշտ դասավորել խառնված տառերը (կմինկ,րաէկն,…) և գտնել ինֆորմատիկայից իրենց հայտնի տերմիններ (մկնիկ,էկրան,…): Ավագները մրցեցին բլից հարցումով և մնջախաղի ներկայացմամբ: Հետաքրքիր էր բառախաղ- մրցույթը . շարժվելով տարբեր ուղղություններով գտան թեմատիկ բառեր: Ռեբուս-նկարհանելուկները բացահայտեցին երեխաների տրամաբանական մոտեցումները: Խաղ-մրցույթը եզրափակվեց համակարգչի մոտ՝ գործնական աշխատանքով: Թիմերը և Ն.Գաբրիելյանը արժանացան տնօրենի, ուսուցիչների բարձր գնահատականին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: