Նորություններ

Ուսուցողական դաս Լճաշենի միջնակարգ դպրոց

Կրթական 2018-02-16

Լճաշենի Աշոտ-Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս «Պատիվը՝ կյանքից վեր» խորագրով՝ նվիրված հայոց Արտավազդ 2-րդ արքայի կյանքին ու գործունեությանը: «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Լ.Հովհաննիսյանը կարճ զրույցով նշեց,որ հայոց արքաները մեզ տվել են ապրելու և հայրենիքը պահպանելու իրավունք: Ամփոփիչ դասի ընթացքում աշակերտները նկարագրեցին Հայաստանում և Առաջավոր Ասիայում տիրող իրավիճակը,ներկայացրին Արտավազդ 2-րդի՝թշնամուն չերկրպագելու աննկուն ոգին: Փոքրիկ բեմականացումն այն մասին էր ,թե ինչպես Ալեքսանդրիայում կազմակերպված հաղթահանդեսի ժամանակ Արտավազդ 2-րդն ու նրա հարազատները հպարտորեն անցան և չխոնարվեցին Կլեոպատրիայի առաջ: Վիրավորված Կլեոպատրիան հրամայեց զնդան նետել հայոց արքային: Ինչպես փաստում է ժամանակակից հույն պատմիչը. «Նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»: Դասը հագեցած էր և ուսանելի: Տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ՝ Ս.Դարբինյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: