Նորություններ

Պատանի հրաձիգները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Սպորտ 2018-02-16

Հայ հրաձիգները մեկնել են Հունգարիայի Գյոր քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը կներկայացնի 14 մարզիկ: Հրացան զենքաձևից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձևից՝ Նորայր Առաքելյանը, Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձևից՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Մարգարյանը: Հավաքական թիմում ընդգրկված պատանիները կկրակեն ոչ միայն երիտասարդների պայքարում, այլև՝ կմասնակցեն Եվրոպայի պատանիների առաջնությանը, որտեղ կխաղարկվեն Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Ամեն վարժությունից կխաղարկվի 3 ուղեգիր: Պատանիների պայքարին կմասնակցեն 5 մարզիկ՝ Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Ալլա Պողոսյանը և Բենիկ Խլղաթյանը: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցի և Գյումրու քաղաքպետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: Հավաքականը առաջնությանը կմասնակցի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հավաքականը կվերադառնա փետրվարի 25-ին ժամը՝ 10:00-ին: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: