Նորություններ

Դպրոցներում կուսուցանվեն ճանապարհային երթևեկության կանոնները

Ուշագրավ 2018-02-15

Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների համար հաստատվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը։ Փետրվարի 8-ին ստորագրված հրամանի համաձայն՝ 1-4-րդ դասարաններում ճանապարհներին և փողոցներում աշակերտների վարքի ուսուցմանը հատկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարում 10-ական ժամ: Ուսուցիչը (դասղեկը), արտադպրոցական հաստատության մանկավարժը պարապմունքներին, առանձին զրույցներին, էքսկուրսիաներին կարող են մասնակից դարձնել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, ավտոդպրոցների հրահանգիչներին: Այն միջնակարգ դպրոցներում, որոնցում ավագ դասարաններում ուսուցանվում է ավտոգործը` աշակերտների միջավայրում անվտանգ երթևեկության արտադասարանական աշխատանքի կազմակերպման համար նպատակահարմար է օգտվել ուսուցիչների և ավտոգործի ուսուցիչների խորհուրդներից: «Ամեն տարի մեր հանրապետությունում ավելանում է տրանսպորտային միջոցների քանակը: Ավտոմեքենաների քանակի ավելացմանը և ճանապարհների երթևեկության լարվածության բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների (վարորդներ, հետիոտներ, ուղևորներ և այլն) կողմից ճանապարհային երթևեկության կանոններին խստագույնս հետևելու պահանջը»,- նշված է նախարարի հրամանում։ 1-4-րդ դասարաններում աշակերտների հետ տարվող պարապմունքները նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ և մանկական տրանսպորտային միջոցներ: Հրապարակը պետք է կահավորել խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով և այլ սարքավորումներով: Խորհուրդ է տրվում գործնական պարապմունքներ անցկացնել փողոցում, խաչմերուկում, հրապարակում, ցույց տալ հետիոտների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը, երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները: Հատուկ դասասենյակի և հրապարակի սարքավորման գործում անհրաժեշտ օգնություն կարող են ցույց տալ ավտոտրանսպորտային ձեռնարկությունները, ճանապարհային ոստիկանությունը, հայ ավտոմոտոսիրողների և այլ հասարակական կազմակերպություններ: Ուսուցման և արտադասարանական աշխատանքի ընթացքում նպատակահարմար է ցուցադրել կարճամետրաժ կինոֆիլմեր, էլեկտրոնային տեսանյութեր, կազմակերպել էքսկուրսիաներ, ցերեկույթներ, վիկտորինաներ, հեծանվորդների անվտանգ երթևեկության մրցումներ և այլն: Պարապմունքները կարելի է անցկացնել նաև ավտոպարկերում և անհրաժեշտ նյութատեխնիկական բազա ունեցող տնտեսություններում: Յուրաքանչյուր պարապմունքից հետո ստուգիչ հարցերի (թեստերի), առաջադրանքների միջոցով անհրաժեշտ է ստուգել, թե սովորողներն ինչպես են յուրացրել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները փողոցներում ու ճանապարհներին: Պարապմունքները պետք է գրանցվեն համապատասխան դասամատյանում, որտեղ նշվում է հաճախելիությունը, ուսումնասիրած նյութը: Աղբյուրը՝ Iravaban.net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: