Նորություններ

Սուտը և նրա լավ ու վատ կողմերը

Կրթական 2018-02-15

Արճիսի միջնակարգ դպրոցում հերթական սեմինար- ընթերցման թեման էր «Սուտը և նրա լավ ու վատ կողմերը»: Պատմության ուսուցչուհի Գ. Շիրոյանը նախ ներկայացրեց` ինչ է սուտը, կարող է այն նաև լավ կողմեր ունենալ, ապա 8-րդ դասարանի աշակերտներ Ս. Գալստյանը, Ա. Մկրտումյանը, Ա. Մարտիրոսյանը և Ռ. Մակարյանը բազմաթիվ նյութեր բերեցին թե' համացանցից, թե' սեփական կյանքից ապացուցելու, որ մի կողմից սուտը շատ վատ է, և ստախոսությունը կարող է կյանքեր կործանել, իսկ մյուս կողմից էլ նշեցին «անմեղ» ստի մասին, որը կարող է անգամ կյանքեր փրկել: Վերջում աշակերտները պատասխանեցին թեմայի շուրջ ուսուցչի կազմած հարցերին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: