Նորություններ

Գործնական աշխատանք քիմիա առարկայից

Կրթական 2018-02-15

Վանաձորի Սայաթ-Նովայի անվան №10 ավագ դպրոցի 11-րդ բնագիտական դասարանում կրկին թեմատիկ գործնական աշխատանք էր: Աշակերտները ուսումնասիրում էին սպիտակուցների հատկությունները և նրանց հայտնաբերման որակական ռեակցիաները: Նրանք, ուսուցչուհի Մարիա Գրիգորյանի ղեկավարությամբ, խմբերի բաժանված կատարում էին անհրաժեշտ փորձերը, ինքնուրույն անում եզրահանգումներ և արդյունքները գրանցում տետրերում : Աշակերտները ամրապնդեցին իրենց գիտելիքները սպիտակուցների և նրանց հատկությունների վերաբերյալ գործնական աշխատանքի միջոցով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 10 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: