Նորություններ

<< Լեզուներ և հասարակական առարկաներ >>

Կրթական 2018-02-14

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի << Լեզուներ և հասարակական առարկաներ >> մասնախմբի նախաձեռնությամբ , բաց դաս էր դպրոցի 7 – րդ դասարանում : Թեման ` Պ . Սևակի կենսագրությունը : Հ . լեզվի և գրականության ուսուցչուհի Մ . Հարությունյանը հանձնարարել էր որոնողական աշխատանք,ինչի արդյունքում աշակերտների խոսքը հագեցած էր սևակյան տեղեկություններով:: Այնուհետև ներկայացվեց Սևակ Մեծի կյանքի ուղին : Աշակերտները դեպքեր և հուշեր պատմեցին մեծ բանաստեղծի կյանքից, բնութագրեցին նրան որպես մարդ և քաղաքացի , հարգանք տվեցին ու առան … Դասը ակադեմիական , գեղագիտական , ճանաչողական , դաստիարակչական արժեք ուներ: Ներկաները հիացան ուսուցչի և աշակերտների խոսքի կուլտուրայով , արտահայտչականությամբ, բովանդակությամբ : Ուսանելի դաս էր ` հարուստ մեթոդական բազմազանությամբ:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: